Եթե իմ «ոչ»-ը պետք է հանգստացնի, ես նախկինում բազմիցս հանգստացրել եմ անհանգստացողներին. Փաշինյանը՝ Ուրիխանյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետին խնդրեց հստակեցնել՝ սեղանին կա՞ Ղարաբաղի հարցի լուծման փուլային տարբերակ, ինչպես հայտարարում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, թե՞ ոչ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այսօր արդեն առիթ ունեցել է այդ հարցի շուրջ խոսելու եւ ասել է, որ Հայաստանն ունի այդ հարցով իր հստակ ձեւավորված դիրքորոշումը, սակայն երկրագնդի վրա կան այլ դիրքորոշումներ: «Նույն հարցը ունի նույն պատասխանը, իմ պատասխանը նույն հարցին նույն է, եթե այլ պատասխան լինի՝ դուք այդ պատասխանի մասին կիմանաք»,- հավելեց վարչապետը: Պատգամավորը պնդեց՝ եթե չի բանակցել, ասեք ոչ, որ բոլորը հանգստանան: «Եթե իմ ոչ-ը պետք է հանգստացնի, ես նախկինում բազմիցս հանգստացրել եմ անհանգստացողներին: Բայց հիմա եթե էդ ոչ-ը չի հանգստացնում, կարող ա հաջորդ պահին էլի հանգստացնելու կարիք լինի, ես չեմ կարող 24 ժամ…»,- կեսկատակ եզրափակեց Փաշինյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.