ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակակիր կա, կասկածը հաստատվեց. Արարատ Միրզոյան

Առավոտյան ասացի, որ կասկած կա, որ կորոնավիրուսով վարակի դեպք կա ԱԺ-ում։ Ցավոք սրտի այդ կասկածը հաստատված է եւ մենք ԱԺ-ի աշխատակազմում վարակակիր ունենք։

Այս մասին այսօր ԱԺ-ի նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Ի պատասխան հնչեցրած հարցադրման Միրզոյանն ասաց, որ ոչ մի պարտադրանք չկա դիմակներ եւ ձեռնոցներ կրելու, բայց եւ կոչ արեց ձեռք առնել անվտանգության միջոցառումները։ «Աշխատակազմը եւս ձեռք է առնում իր կողմից անհրաժեշտ միջոցառումները, վարակակիրը մեկուսացված է, շփման շրջանակը հստակեցված եւ մեկուսացված է»,- եզրաձակեց ԱԺ նախագահը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.