Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:
Նիստի օրակարգում են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի, 2019 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման, ինչպես նաև 2019 թվականի ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ հարցերը: Օրակարգում է նաև առաջիկայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի օրակարգի հաստատման հարցը