«Քաղաքական «տրյապկա», հանգստացի՛». «Անբարոյականի վաստակ» ԱԺ դահլիճում վիրավորանքների տեղատարափ է

ԱԺ-ում շարունակվում են քննարկումները ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հայտարարության վերաբերյալ, թե ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին նույնիսկ սեփական թիմում լուրջ չեն ընդունում, ուր մնաց իրենք ու ժողովուրդը լուրջ ընդունեին: Այս անգամ Սամսոնյանի ելույթին անդրադարձավ Ալեն Սիմոնյանը:

«Տիկին Սամսոնյան, ներողություն եմ խնդրում, բայց ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսել, դա տգեղ է դիտվում, որովհետև անընդհատ ինձ մոտ տպավորությւոն է, որ Ձեզ մոտ ինչ-որ մանիա կա»,-այս մասին ԱԺ ամբիոնից ասաց Սիմոնյանը:

Նա շեշտեց, որ հիմա չի պատրաստվում պատասխանել Սամսոնյանի հայտարարություններին, փոխարենը ցանկանում է պատասխանել Սամսոնյանի փեշի հետևում թաքնված Էդմոն Մարուքյանին, որը մեկ Գորիգիսյանին է խնդրում, որ իր փոխարեն ելույթ ունենա, մեկ Սամսոնյանին:

«Նա չի իջնում մեր մակարդակին, ելույթ չի ունենում, դրա համար ես պատասխանելու եմ իրեն, պատասխանելու եմ միշտ, պատասխանելու եմ ու ասելու եմ այն ամենն, ինչ մտածում եմ: Ես հասկանում եմ, ծանր տարավ, երբ Միքայել Մինասյանին՝ Միշիկին, բան ասացի: Ոչինչ, այդպես է լինում, բոլորս գիտենք, և կարող եմ ասել, որ երբ դուք թիմի մասին էիք խոսում, ես հիշեցի 2018թ-ի ապրիլի 16-ը, երբ շատերս այստեղ մահանալուց պրծան: Ես Ձեզ գրում էի, ես «Ելք» խմբակցության խմբում գրում էի՝ խնդրում եմ, դուրս եկեք փողոց, բայց ձեզնից որևէ մեկը դուրս չեկավ: Այդ ժամանակ Էդմոն Մարուքյանն այստեղ ընդդիմության տեսիլք ստեղծելու համար Սերժ Սարգսյանին առնվազն 15 անգամ Սերժ Սարգսյան, պարոն Սարգսյան էր ասում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ հետո շատ բաներ կպատմի, թե ինչու է այդպես եղել, ինչ է եղել: Այս խոսքերին տեղից արձագանքեցին ԼՀԿ-ի պատգամավորները, Սիմոնյանն էլ ասաց. «Դու-ն դու ես, Դուքով կխոսես դրանից հետ, «կէթաս» Միշիկիդ հետ «դու»-ով կխոսես:
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը «հոգնած» անվանեց Սիմոնյանին, նա էլ փոխադարձաբար ասաց. «Հոգնածը դու ես, քաղաքական տրյապկա, հանգստացի՛»:
Էդմոն Մարուքյանը տեղի բացականչեց «Անբարոյականի վաստակ», Սիմոնյանն էլ ասաց. «Չափի մեջ կմնաս սրանից հետո, անբարոյականի վաստակը դու ես»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ բարկացավ ու ասաց. «Չի՛ կարելի, սա Ազգային ժողով է: Խնդրում եմ պահպանեք քննարկման նորմալ կանոնները: Չի կարելի»: Մինչ Միրզոյանն ասում էր, որ չի կարելի փոխադարձ վիրավորանքները շարունակվում էին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.