Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել հեռահաղորդակցության օպերատորներին եւ աջակից կազմակերպություններին

 

Այսօր՝ ապրիլի 24֊ին, մենք բոլորս հարգում ենք Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ տեխնոլոգիական լուծում ենք տվել Ձեր բոլորի ներկայությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապահովելու համար՝

 
 

Այդ հարցում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայաստանյան բոլոր հեռահաղորդակցության օպերատորներին եւ աջակից կազմակերպություններին՝ «Ռոստելեկոմ» Հայաստան, «Վեոն Արմենիա», «Վիվա֊ՄՏՍ», «Յուքոմ», «Ղ֊տելեկոմ», Նիկիտա Մոբայլ ընկերություններին:

 
 
 

Նրանց աջակցության շնորհիվ Հայաստանից և Արցախից յուրաքանչյուրը կարող է 1915 համարին 1 դրամ սակագնով կարճ հաղորդագրությհան (SMS) միջոցով ուղարկել իր անուն, ազգանունը, իսկ արտասահմանից հաղորդագրություն ուղարկելու դեպքում՝ +37433191500 հեռախոսահամարին, և հուշահամալիրի պատին ողջ գիշեր հնչող երաժշտական կատարումների ընթացքում լուսային արտացոլման տեսքով ներկա գտնվել և հարգանքի տուրքը մատուցել զոհվածների հիշատակին:

 
 
 

Հավելեմ, որ յուրաքանչյուր համարից կարող եք մինչեւ 5 անուն ուղարկել։

Այս օրը յուրաքանչյուր հայի համար հիշատակի օր է եւ միեւնույն ժամանակ՝ համախմբվելու, միավորվելու:

Առողջ եղեք, միասնականությամբ մենք կարող ենք հաղթահարել ամեն դժվարություն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.