Չենք կարող Արևմտյան Հայաստանն ու Կիլիկյան պատմության փոշիների տակ ծածկված պահել. Արամ Ա

Ապրիլի 24-ի խորհրդով է շաղախված յուրաքանչյուր հայի և ոչ հայության կյանքը: Ապրիլի 24-ի պատգամով է փրծված յուրաքանչյուր հայի ու ոչ հայության կյանքի գոյության պայքարը: Այս մասին այսօր իր ուղերձում ասել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ն:

Նա շեշտել է, որ հայ դատը պետք է շարունակել համահայկական մասշտաբով, համահայկական վճռականությամբ:

«Դժբախտաբար այսօրվա աշխարհն իրավունքներից հեռու է այսօրվա աշխարահաքաղաքական պայմանները, աշխարհաքաղաքական դասավորումները հիմնված են ազգերի ու պետությունների տնտեսական և քաղաքական շահերի վրա»,-ասել է Արամ Ա-ն ու շեշտել, որ ազգերի իրավունքներն ու աստվածատուր արդարությունը մարդկային կյանքի լուսանցքի վրա են:

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի խոսքով, այս 105 տարիների ընթացքում հայ ժողովուրդը բազմաթիվ դժվարություններ, խոչնդոտներ է ունեցել, սակայն երբեք չի նահանջել ու որքան էլ դժվարություններ լինեն՝ չպետք է նահանջի:

«105 տարիներ մենք հիշեցինք, այսօր ևս մեր հավաքական հիշողությունը պետք է թարմացնենք ՝ ընտանիքներից, դպրոցներին փոխանցելով մեր զավակներին 1915թ-ին տեղի ունեցածի մասին հայտնելով»,-ասել է Արամ Ա-ն ու շեշտել, որ Թուրքիան չարաչար սխալվել է, քանի որ այսօր Հայաստանը կանգուն է, անկախ է, հզոր է ու ավելի է հզորանում ժողովրդի հավաքական կամքի շնորհիվ:

«Մեր ժողովուրդը միայն Ցեղասպանության դատապարտումը չէ որ պահանջում է, այլ հատուցում է պահանջում, հողերի վերադարձ է պահանջում...մենք իրավազրկված ժողովուրդ ենք, մեր պապական հողերից արտաքսված ժողովուրդ ենք, չենք կարող Արևմտյան Հայաստանն ու Կիլիկյան պատմության փոշիների տակ ծածկված պահել, մենք պահանջատեր ենք ու այսօրվա աշխարհին պետք է հիշեցնենք, որ հայ ժողովրդի դեմ ցեղասպանությունը շարունակվում է և Թուրքիան մեր կալվացքների, կառուցների ինքնությունն ու նկարագիրը փոխում է, հայկական հետքերը փորձում է ջնջել»,-ասել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը:

Ամփոփելով խոսքն նա ընդգծել է, որ Հայաստանը Թուրքիայից ոչ թե ցավակցություն, երկխոսություն է պահանջում, այլ արդարություն՝ համաձայն միջազգային օրենքներին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.