Մինչեւ 1,5 մլն դրամի հարկային պարտավորություններ չկատարողները չեն տուգանվի. ՊԵԿ նախագահ

 

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության մամուլի կենտրոնում ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները։

 
 

Անանյանն անդրադարձավ երեկ ԱԺ կողմից ընդունված օրինագծին, որը վերաբերում էր հարկային օրենսգրքին։ Նա նշեց, որ հարկային պարտավորությունների ուշ կատարման համար սահմանված տույժերը նվազեցվել են։ ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ մինչեւ 1,5 մլն դրամի հարկային պարտավորություններ չկատարողները չեն տուգանվի։

 
 

Հարցին, թե արտակարգ դրության պայմաններում որքա՞ն է նվազել գրանցված աշխատողների թիվը, Անանյանը պատասխանեց. «Ապրիլի 21-ի դրությամբ արդեն ունենք վերլուծված տեղեկատվություն։ Մարտ ամսվա տվյալներով, փետրվարի համեմատ արձանագրվել է սշխատատեղերի աճ, ոչ թե նվազում.շուրջ 3800-ով ավելացել է նախորդ ամսվա համեմատ»։

 
 
 
 

ՊԵԿ նախագահը խոսեց նաև բյուջեի կատարողականի մասին, ընդգծեց, որ առաջին եռամսյակում պետական բյուջեի փաստացի կատարողականը կազմել է 349 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 299.5 մլրդ-ի համեմատ: «Այո, դրանք գերակատարումներ են, նախորդ տարվա համեմատ ավելի ազդեցիկ են այդ գերակատարման ցուցանիշները, բայց ես խորհուրդ կտայի, որ մենք ոչ թե առաջին եռամսյակի կատարողականի վրա սեւեռվենք, այլ մտածենք, թե ապագայում մենք ինչ ենք անելու, որովհետեւ այսօր, օրինակ, կառավարության նիստում մենք պետական բյուջեում փոփոխության օրինագիծ քննարկեցինք, որը պետք է գնա ԱԺ: Այնտեղ նախատեսելու ենք պետական բյուջեի եկամուտների նվազում, հետեւաբար, եկեք ոչ թե ավելի շատ սեւեռվենք առաջին եռամսյակի ձեռքբերումների վրա, այլ այն հարցի վրա, որ ապագա հարկային եկամուտների հավաքագրման առումով դեռեւս անորոշությունները մնում են բազմաթիվ»,- ասաց Անանյանը:

 
 
 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.