Հայտնվել ենք «Տիտանիկի» երաժիշտների դերում, նավը արդեն խորտակվում է, մենք նվագում ենք. Բագրատյան

Ֆորսմաժորը միջազգային կատեգորիա է, որի ժամանակ ավարտվում են բոլոր պայմանավորվածությունները, հատկապես տնտեսական դաշտում այլևս պայմանագրային պարտավորությունները դադարում են գոյություն ունենալ: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա նշեց, որ ստեղծված իրավիճակը շատ նման է հայտնի «Տիտանիկ» ֆիլմի նավին, քանի որ համաշխարհային պանդեմիան շատ բան է խորտակելու:
«Մենք ասում ենք աջ պահի, ձախ պահի, մի խփի ժայռին, հայտնվել ենք «Տիտանիկի» երաժիշտների դերում, նավը գնում է, արդեն խորտակվում է, մենք նվագում ենք: Մեկ-մեկ լինում է չէ՞, իշխանությունը նավը վարելիս է լինում, ասում ես լավ չես վարում, ասում է դուրներդ չի գալիս իջեք, բայց ու՞ր իջնենք , ներքևում ջուր է, չենք գնալու խեղդվենք: Դրա համար էլ ասում ենք՝ քանի որ մի նավ է եկեք այն շատ զգույշ վարենք ու տեսնենք նավահանգստին կհասցնենք թե ոչ»,-ասաց պատգամավորը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.