Անկախ կորոնավիրուսից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ընթանում է. Զախարովա

Տեղեկությունն ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Armeniasputnik.am-ը: 

Նա նշել է, որ վերջին շրջանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ։ Կողմերի հետ կանոնավոր շփում են պահպանում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Նրա խոսքով` ուշադրության կենտրոնում է կորոնավիրուսի թեման և նրա ազդեցությունը բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ԼՂՀ կարգավորման որոշ հարցեր։ Քննարկվում է իրավիճակը սահմանին և շփման գծում։

Նշենք, որ կորոնավիրուսի բռնկման հետ կապված արցախյան հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկումը դադարեցվել է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.