Սոցիալապես անապահով 85 հազար ընտանիքի աջակցություն կցուցաբերվի․ հաստատվեց 13-րդ ծրագիրը

 
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառումը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Այսպիսով՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառման նպատակն է՝ օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած սոցիալապես անապահով ընտանիքներին:

Միջոցառման շահառու են 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները:

Աջակցությունը տրամադրվում է սույն միջոցառման 2-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր ընտանիքին՝ իր նպաստի չափի 50 %-ի չափով, որի 70 %-ը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին,

30 %-ը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար, իսկ շահառուի բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարը տրամադրվում է շահառուին՝ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ձևով:

Սույն միջոցառման 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գումարը յուրաքանչյուր բաժանորդ հանդիսացող նպաստառու ընտանիքի անվամբ փոխանցվում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը: Ընդ որում՝ շահառուի պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:

«Այստեղ խոսքը շուրջ 85 հազար ընտանիքի մասին է, որի հատկացված լրացուցիչ միանվագ աջակցությունը կազմում է 1,2 միլիարդ դրամ»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ծրագրով չգրանցված օրավարձով աշխատողներին 90 և ավելի, եթե ոչ 100 տոկոսով, հասնում են, գումարած 7-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ ծրագրերով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.