Երկրպագուները Քիմ Քարդաշյանին խիստ մեղադրել են նոր օծանելիքի վաճառք սկսելու համար. նրան անզգամ են համարում

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը խիստ քննադատության է արժանացել երկրպագուների կողմից: Այս մասին գրում է բրիտանական The Mirror-ը: Հայտնի հեռուստադեմքը հայտարարել է իր ու մոր՝ Քրիս Ջեների նոր օծանելիքի մասին, ինչը զայարցրել է երկրպագուներին: Սոցիալական ցանցերում նրանք ընդգծել են, որ այս օրերին, երբ մարդիկ ողջ աշխարհում պայքարում են կորոնավիրուսի դեմ, կորցնում են իրենց աշխատանքը, ամենեւին տեղին չէ, որ Քարդաշյանը գումար վաստակելու համար նոր ապրանք է գովազդում:

 

«Փողի նկատմամբ քո սերը սահմաններ չունի: Տեղյա՞կ ես, որ աշխարհում կան մարդիկ, որոնք աշխատանք չունեն, կան մարդիկ, որոնք մահանում են: Ամենաքիչը կարող էիր սպասել մինչեւ պանդեմիան ավարտվեր, հետո անամոթաբար քեզ «մեջ գցեիր»: Լրիվ անզգամ ես»,- գրել է մի երկրպագու:

Քիմ Քարդաշյանն ընդունել է քննադատությունը եւ հայտարարությամբ հանդես եկել: Նա ասել է, որ վաճառքից ստացված հասույթի 20%-ը կտրամադրվի կորոնավիրուսից տուժած ընտանիքներին ու երեխաներին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.