Ինչպես տեղեկացանք Նորքի Շուկա ՍՊԸ-ի տնօրեն Մարատ Ապինյանից, շուկայի փակ լինելը բխում է հաճախորդների եւ աշխատակիցների անվտանգության կանոններից, քանի որ անթույլատրելի սանիտարահիգիենիկ պայմանները թուլլ չեն տալիս ճիշտ սպասարկել հաճախորդներին:

 

Նշենք նաեւ, որ շուկայի աշխատակիցները նույնպես չեն պահպանում թույլատրելի սանիտարահիգիենիկ նորմերը:

 

Քանի որ Նորքի Շուկա ՍՊԸ-ի հաճախորդների, ինչպես նաեւ աշխատակիցների, մեծ մասը մեծահասակներ են : Հաշվի առնելով այդ հանգամանքը եւ կորոնավիրուսի տարածման վտանգը, որոշում է կայացվել ժամանակավոր դադարեցնել Նորքի Շուկա ՍՊԸ-ի գործունեությունը:

Եթե Նորքի Շուկա ՍՊԸ-ի սանիտարահիգիենիկ պայմանները հետագայում կհամապատասխանեն թույլատրելի նորմերին, ապա միայն այդ պարագայում կթույլատրվի վերջինիս գործունեությունը:
Կից ներկայացնում ենք այս պահի դրությամբ նկարահանված լուսանկարները: