Բաժին : Կարևոր
Հռոմի պապն աղոթել է Սուրբ Պետրոսի դատարկ հրապարակում
Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի՝ անսովոր կերպով դատարկ հրապարակում, Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախօրեին աղոթել է՝ հավատացյալներին դիմելով Urbi et Orbi (Հռոմին և աշխարհին) ուղերձով, որը սովորաբար ընթերցվում է Սուրբ Ծնունդի և Հարության տոնական օրերին։
Պապը միայնության մեջ աղոթել է նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիայի ավարտի համար։ Պապը կորոնավիրուսը համեմատել է անսպասելի ավերիչ փոթորիկի հետ։
«Մենք հասացանք, որ որ բոլորս մի նավակում ենք, բոլորս իրար աջակցության կարիքն ունենք»,- ասել է նա։