ԱՄՆ-ը Հայաստանին կհատկացնի 1․1 մլն դոլար․ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբ

Հայաստանը ներառվել է այն 64 երկրների շարքում, որոնք կստանան ամերիկյան մարդասիրական աջակցություն։  Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը  այս տեղեկատվությունը տարածել է՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության իր աղբյուրներին։

 Ամերիկայի Միացյալ Նահանգներն COVID-19 համավարակի դեմ առավել արդյունավետ պայքարելու համար հատկացնում է 274 միլիոն ԱՄՆ դոլար, որից 1․1 միլիոն դոլարը, ըստ հանձնախմբի, կհատկացվի Հայաստանին։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ  Րաֆֆի Համբարյանը ողջունել է ԱՄՆ կառավարության այս որոշումը՝ որպես աջակցություն Հայաստանին այս ճգնաժամը հաղթահարելու գործում։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Րաֆֆի Համբարյանը նամակ էր հղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին՝ կոչ անելով հավելյալ աջակցություն ցուցաբերել  Հայաստանին՝ այս համավարակի դեմ պայքարելու համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.