Քաղաքացին ահազանգում է խաղաղապահ զորքերում կան վատառողջ զինծառայողներ. ՊՆ-ն պնդում է նման գանգատներով զինծառայող բուժկետ չի դիմել

«Փաստինֆո»-ն այսօր ահազանգ էր ստացել, որ խաղաղապահ զորքերում կան վատառողջ զինծառայողներ: Խմբագրություն ահազանգած քաղաքացին նշել էր, որ խաղաղապահ զորքերում կան զինծառայողներ, որոնք գրիպ են կամ ջերմություն ունեն, սակայն բուժկետը որևէ միջոցառում չի իրականացնում և համապատասխան բուժում չի նշանակում: Քաղաքացին մտահոգություն էր հայտնել, որ նման ինքնահոսի պատճառով հնարավոր է այստեղ նույնպես ներթափանցի կորոնավիրուս:

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հետ` պարզելու իսկությունը: ՊՆ խոսնակն ասաց, որ նման բան չկա. «Նման գանգատներով զինծառայողներ խաղաղապահ ուժերի բժիշկը չի ունեցել: Ահազանգած զինծառայողը, եթե կոնկրետ գանգատ կամ խնդիր ունի, թող անպայման դիմի զորամասի բուժկետի պետին: Նման գանգատով զինծառայող չի դիմել»,-ասաց Շուշան Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսը ներթափանցել է նաև զինված ուժեր: Այս պահի դրությամբ 5 զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրանք հոսպիտալացվել են: Նրանց առողջական վիճակը բավարար է գնահատվում: Նրանցից ոչ ոք թոքաբորբ չունի, միայն մեկի մոտ թույլ ջերմություն է արտահայտված:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.