Երեւանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 1-ին դեպքը

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը։

«72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։

Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր»,- նշել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.