«Մենք բեռ չենք, մենք քո քաղաքացիներն ենք». ադրբեջանցի ուսանողների բողոքի ակցիան

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրել է.

Այս պահին բողոքի ակցիա է իրականացվում Ստամբուլի միջազգային օդանավակայանում՝ ադրբեջանցիների կողմից: Նրանք վանկարկում են «Մենք բեռ չենք, մենք քո քաղաքացիներն ենք» , որի հասցեատերը Ադրբեջանի ղեկավարությունն է: Ադրբեջանից ուսանողները դիմել են Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսություն, որպեսզի իրենց համար կազմակերպեն չարտերային թռիչք, սակայն հյուպատոսությունը հրաժարվել է, ինչից հետո տեղի է ունենում այս բողոքի ակցիան: Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները բողոքի ակցիա իրականացնողների հետ բանակցելուց հետո հանդարտեցրել են նրանց և սպասում են ինչ որ հանգուծալուցման:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.