ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցենք կորոնավիրուսի պատճառով ստեղծված գանձապետական հաշվեհամարին . Աժ նախագահ

Պատգամավորների մի մասն իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ առանձին դրամական միջոցներ էին փոխանցել այդ հաշվեհամարին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Արարատ Միրզոյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Իմ նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։

Երեկ հնչեցրած առաջարկիս արձագանքելու համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր երեք խմբակցությունների, ինչպես նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին։

Ուրախությամբ տեղեկացա նաև, որ պատգամավորների մի մասն իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ առանձին դրամական միջոցներ էին փոխանցել այդ հաշվեհամարին»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.