Արայիկ Հարությունյանը հրապարակել է հեռավար ուսուցման վաղվա դասացուցակը

Տեղյակ եմ, որ այսօրվա դասերը հավանել են նաև մեծահասակաները։ Աշակերտների հետ միասին վերականգնում ենք մոռացված գիտելիքը։ Այս մասին գրել է Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում եւ հրապարակել վաղվա դասացուցակը:

«Մարտի 20-ի դասացուցակը

Մարտի 20-ին՝ ժամը 08։30-ից Առաջին ալիքի եթերում կսկսվի «Հանրային դասը»՝ մայրենի, մեդիագրագիտություն և պատմություն առարկաներից։ 14։00-ից դասերը կշարունակվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում և հասանելի կլինեն https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում։

 

Առաջին ալիքով ժամը 08։30-ից կլինեն հետևյալ դասերը՝
-Մայրենի (4-րդ դասարան)
Թեմաներ՝ Ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք (հայկական ժողովրդական հեքիաթ), Լեոնարդո դա Վինչի — «Դեղձենին»,Անահիտ Պարսամյան — «Հրաշք վրձինը»
-Ուսուցիչ՝ Դավիթ Գյուրջինյան
-Պատմություն (7-8-րդ դասարաններ)
Թեմաներ՝ Կիլիկյան Հայաստան, պետության կայացում,
Կիլիկյան Հայաստան, Լևոն Մեծագործ, պետության զարգացում
Հայատառ գրատպության հիմնադրում
-Ուսուցիչ՝ Զոհրաբ Գևորգյան
-Մեդիագրագիտություն (7-8-րդ դասարաններ)
Թեմաներ՝ Ինտերնետում ամեն ինչ պետք է ստուգել, Անձնական տվյալները համացանցում տեղադրելու վտանգների մասին, Ի՞նչ անել, եթե ինտերնետում ծուղակն ես ընկել
-Ուսուցիչ՝ Սամվել Մարտիրոսյան

 
 
 
 
 
 
 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կհեռարձակվեն՝
14։00 — Հայոց լեզու, թեմա՝ Բայ․ ձևաբայեր, դերբայներ (7-րդ դասարան)
14։30 — Հայ գրականություն, թեմա՝ Համո Սահյան (7-րդ դասարան)
15։00 — Հայոց լեզու, թեմա՝ Գոյականական անդամի լրացումներ․ բացահայտիչ (8-րդ դասարան)
15։30 — Հայ գրականություն, թեմա՝ Մեծարենց․ ստեղծագործության ընդհանուր բնութագիրը (8-րդ դասարան)»,- գրել է նախարարը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.