Ինքնամեկուսացման հրահանգին չհետևող անձինք կենթարկվեն վարչական պատասխանատվության․ Հակոբ Ավագյան

Կառավարությունը օրենսդրական փաթեթ է մշակել` ինքնամեկուսացման հրահանգին չհետեւող քաղաքացիների նկատմամբ պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

«Այսօր պարետատանը քննարկման ժամանակ մեր կողմից առաջարկ է արվել, ըստ որի ինքնամեկուսացվող ուղևորին ծանուցում ենք և այն անձն, ով չի ինքնամեկուսացվի, նրա վերաբերյալ ինֆորմացիան բացի առողջապահության նախարարությունից կուղարկվի նաև ոստիկանություն։

Օրենսդրական փաթեթն ընդունվելուց հետո. եթե ցուցում է տրվում սահմանային հսկիչ կետից ինքնամեկուսացվել, ապա խախտողը ենթարկվում է վարչական պատասխանատվության և ոստիկանությունը վերահասկողություն է իրականացնելու նրա ինքնամեկուսացած լինելը պահպանելու համար», ասաց Ավագյանը` պատասխանելով հարցի, թե ինչպես է վերահսկվելու, որ ինքնամեկուսացված քաղաքացիներն իսկապես պահպանեն ինքնամեկուսացման կանոնները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.