Հայաստանում կրթական հաստատություններում դասեր չեն լինի առնվազն մինչև մարտի 23-ը

Հայաստանում կրթական հաստատություններում՝ դպրոցներում, նախակրթարաններում, բուհերում դասեր չեն լինի առնվազն մինչև մարտի 23-ը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում «Զրույց քաղաքացու հետ. կորոնավիրուս» խորագրով ուղիղ եթերում:

«Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատություններում դասեր չեն լինի: Մարտի 18-19-ին մենք ևս մեկ անգամ կանդրադառնանք խնդրին, և եթե լինի անհրաժեշտություն, կրկին կհետաձգենք: Խնդրում ենք, կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց ու կազմակերպելուց, առավել ևս մեր այն հայրենակիցներին, որոնք ունեն որևէ ախտանշան, որ կարող է նրանց մոտ վարակվածության դեպք արձանագրվել: Կորոնավիրուս  կանխարգելման հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով աշխատում է, այսօր էլ նիստ տեղի կունենա: Ամենժամյա ռեժիմով հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Որևէ որոշման վերանայման անհրաժեշտություն, եթե լինի, թեկուզ կես, մեկ կամ երկու ժամ հետո, մենք դա կանենք: Մեզ համար մեծագույն խնդիրը ոչ է միայն որոշում կայացնելն է, այլ որ այդ որոշումները լինեն մաքսիմալ արդյունավետ»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.