Հրապարակվել են կորոնավիրուսի առաջին զոհի դիահերձման արդյունքները

Կորոնավիրուսի առաջին զոհը՝ Ուհան քաղաքի բնակիչ 85-ամյա տղամարդը հունվարի 1-ին հոսպիտալացվել է ուղեղային կաթվածով: Սկզբնապես հիվանդը չուներ կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ: Բայց բուժման 10-րդ օրը նա ունեցել է բարձր ջերմություն և կոկորդում առաջացել է քոր: Համակարգչային տոմոգրաֆիան երկու թոքերում ցույց է տվել վարակային օջախների առկայություն: Հոսպիտալացումից հետո 13-րդ օրը հիվանդի մոտ հաստատվել է COVID-2019. թեստը տվել է դրական արդյունք: Հիվանդը մահացել է 28-րդ օրը՝ թոքաբորբի և շնչառական անբավարարության պատճառով:

 
 

Դիահերձումը ցույց է տվել, որ «բնորոշ բորբոքային ռեակցիան օդուղիների խորքային հատվածների և թոքային ալվեոլների վնասումն է»: Դա պայմանավորված է նոր կորոնավիրուսով առաջացած թոքաբորբով: Մասնագետները նշել են, որ պաթոլոգիայի նշանները, որոնք հայտնվել են հիվանդի թոքերում, նման էին SARS – ի կամ MERS- ի թոքաբորբերի դեպքերին:

 
 
 
 
 
 
 

Չինացի մասնագետների զեկույցում նշված է, որ վիրուսի ազդեցությունը ներքին օրգանների վրա բժիշկները դեռ չեն կարող պարզել:

 
 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.