Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի ախտորոշման 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով

Չինաստանում արձանագրվել է 78 191 դեպք, որից  2 718-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս 2918 դեպք է արձանագրվել 37 երկրում, որից 43-ը՝ մահվան ելքով:  
 
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն, փետրվարի 27-ի ժամը 14:00 դրությամբ, Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 78 631, հաստատված դեպքերից  առողջացածների թիվը՝ 32 654: Գրանցվել է 2 747 մահ: Ըստ նույն աղբյուրի, փետրվարի 27-ի ժամը 09:00-ի դրությամբ, աշխարհում արձանագրվել է 82 206 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 46 երկրում գրանցվել է 3 575  դեպք:
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դեմ պայքարի համալիր միջոցառումները՝  սահմանային հսկողությունից մինչ լաբորատոր հետազոտություններ, Հայաստանում շարունակվում են: Իրականացվել է 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով:
 
Հանրապետության բժշկական կազմակերպություններում նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դիմակայումն ապահովելու համար իրականացվում են բուժանձնակազմի պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ: 
 
Մշտական կապ է հաստատվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և տարածաշրջանի գործընկերների հետ՝ վարակի դեմ պայքարի գործում կարողությունների քննարկման նպատակով: 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.