Բաժին : Կառավարություն/Պաշտոնական
Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է
Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Minval.az-ը, հայտարարության համաձայն՝ 23 մարդ, որոնք Իրանից են վերադարձել, բուժզննություն անցնելու նպատակով տեղափոխվել են Ջալիլաբադի կենտրոնական շրջանային հիվանդանոց: Նախնական ստուգումների ժամանակ պարզվել է, որ նրանցից երկուսի մոտ մարմնի ջերմաստիճանի բարձրացում է եղել:
Նշվում է, որ հետազոտությունները կշարունակվեն մինչև կարանտինի ժամկետի ավարտը:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում էր Իրանից ժամանակ 4 մարդու հոսպիտալացման մասին: