Հովիկ Աբրահամյանի ընտանիքը ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան և մերժվել. Խոսնակ

Վարչապետ Փաշինյանն այսօր կառավարությունում խոսեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատների մասին, որոնց մի մասը անօրինական է, այսինքն, կառուցվել է առանց շինթույլտվության: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պատկերացրեք՝ մարդիկ, որոնք տասնյակ տարիներով պետական պաշտոնյա են եղել ու դեռ մեծ հարցականի տակ է նրանց եկամուտների օրինականության հարցը, նաեւ էդ կասկածելի եկամուտներով դղյակներ են կառուցել` զավթելով համայնքային հողը եւ/կամ առանձնատուն կառուցելով առանց թույլտվության: Դա նշանակում է նաեւ, որ նրանք գույքահարկ չեն վճարել համայնքին, որ խուսափել են այլեւայլ պետական տուրքերից: Դա մեծ հաշվով նշանակում է, որ նրանք խորապես արհամարհել են ոչ միայն ֆորմալ օրինականության պահանջը, այլեւ համայնքի ու երկրի շահերը: Ու էդ աշխարհայացքն ունեցող մարդիկ ամենաբարձր պաշտոններն են զբաղեցրել երկրում տարիներ շարունակ:

Բայց սա դեռ ամենը չէ. նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը, օրինակ, համայնքային հողի վրա ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան եւ իր համար դրական պատասխան չստանալով՝ փորձել էր դատարանով պարտավորեցնել քաղաքապետարանին՝ օրինականացնել կառույցը»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.