Արա Բաբլոյանի գործով կրկին նախաքննության ավարտ է հայտարարվել

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործով կրկին անգամ նախաքննության ավարտ է հայտարարվել։ «Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Վերջինս վստահեցրեց` կներկայացնի մանրամասները, ինչպես նաև նախաքննական մարմնին կներկայացնի նախաքննության ավարտի կապակցությամբ իր դիրքորոշումը։

Հիշեցնենք, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա, հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու եւ պաշտոնական կեղծիքի համար։

2019թ դեկտեմբերի 24-ին դատախազությունը ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի գործով որոշում էր կայացրել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու մասին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.