Անհայտ անձինք դաժանաբար ծեծի են ենթարկել դերասանուհուն՝ «կեղտոտ սպիտակ քած» գոռալով

Նյու Յորքում անհայտ տղամարդիկ դաժանորեն ծեծի են ենթարկել դերասանուհի Ջենիֆեր Ագոստինիին: Այս մասին հայտնում է New York Post- ը:

43-ամյա դերասանուհին իր ընկերուհու՝ մոդել Պրենդինելիս Գարսիայի հետ միասին, հանգստանում էր Մանհեթենի ակումբում: Երբ նրանք լքեցին հաստատությունը, նրանց վրա հարձակվեց 10-15 հոգուց բաղկացած խումբ: Բանդայի անդամները սկսեցին բղավել վիրավորանքներ՝ կանանց անվանելով «կեղտոտ սպիտակ քածեր» և կրկնել «Գրողի ծոցը թող գնան այս սպիտակ քածերը ու նրանց փողերը»:

Միջադեպի հետևանքով Ագոստինին ստացել է դեմքի բազմաթիվ վնասվածքներ: Դերասանուհին պարզաբանել է, որ մարտ ամսին նա մեծ դեր պիտի խաղա մի նախագծում, ուստի նա ստիպված կլինի կատարել մի քանի պլաստիկ վիրահատություններ՝ արտաքին տեսքը վերականգնելու համար:

Ջենիֆեր Ագոստինին հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Ջոշուա ծառըը» և «Խոշտանգումների պալատը»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.