Թուրքիայի համար ավելի դժվար կլինի այս հարցով «խաղալ» ԱՄՆ Պետքարտուղարության հետ. Սերժ Թանկյան

System of a Down ամերիկյան ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը գրառում է կատարել ֆբ-ի իր էջում՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
 
«Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին` ԱՄՆ պատմությունը և Հայոց ցեղասպանությունը պատշաճ բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների և նրանց բոլոր հարազատների, որոնք նահատակվել են: Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական շահի կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար: Թուրքիայի համար ավելի դժվար կլինի այս հարցով «խաղալ» ԱՄՆ Պետքարտուղարության հետ, թեև վստահ եմ, որ նրանք կփորձեն: Կարևոր է, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ ընդունել է նաև տնտեսական պատժամիջոցներ՝ կապված Սիրիա անօրինական ներխուժման հետ: Հաջորդը Սենատի բանաձևն է»,-գրել է նա: 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.