ԱՄՆ պատվիրակությունը ուղեւորվել է Թուրքիա՝ Սիրիայի հյուսիսում կրակի դադարեցմանը հասնելու նպատակով

ԱՄՆ պատվիրակությունը՝ երկրի փոխնախագահ Մայք Փենսի գլխավորությամբ, Թուրքիա կժամանի հինգշաբթի, հայտնում է Associated Press-ը: 

Պատվիրակության կազմում են նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը: Այցի նպատակն է Սիրիայի հյուսիսում կրակի դադարեցումը:

ԱՄՆ կառավարությունը մտադիր է Թուրքիայի վրա ճնշում գործադրել, որ համաձայնվի կրակի դադարեցմանը, նշում է գործակալությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.