Սա վերջին տարիների ամենամեծ փոխհատուցումն է. Կառավարությունը տարերային աղետների պատճառած վնասների մասնակի փոխհատուցում կտրամադրի

Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ 2018 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցելու համար: Նախագիծը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: «2018 թվականին ընդհանուր տարերային աղետներից վնաս է պատճառվել 14 650 հեկտար հողատարածքի, որի հետևանքով վնասի չափը կազմում է 13 միլիարդ 386 միլիոն հարյուր հազար դրամ»,-ասաց նա և նշեց, որ աջակցություն ցուցաբերվում է 50-100% տուժած հողատարածքների համար: Նա նշեց, որ խաղողի, պտղի, հատապտղի համար նախատեսվում է  փոխհատուցել վնասի հինգ տոկոսի չափը, կարտոֆիլը` չորս տոկոսի չափը: «Պահուստային ֆոնդից նախատեսվում է տրամադրել 487 միլիոն 331 հազար դրամ, որը ընդհանուր վնասի 3,36 տոկոսն է: Վերջին տարիների ընթացքում սա ամենամեծ փոխհատուցումն է»,-ասաց նախարարի պաշտոնակատարը: Նա այս համատեքստում կարևորեց ապահովագրության ներդրումը վնասի կանխարգելման նպատակով: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշեց, որ բնական աղետից հետո ինքն անձամբ եղել է Արմավիրում: «Պատերը իսկապես սարսափելի են, և բերքի մի զգալի մասը ոչնչացված էր: Անշուշտ, պետությունն ունի պարտավորություն՝ կանգնելու գյուղացիների կողքին, և մենք կարողանում ենք փոխհատուցում տալ, որքան բյուջեն թույլ է տալիս, և հասկանում ենք, որ սա գյուղացիների համար բավարար լուծում չէ»,-ասաց նա: Վերջինս կարևորեց ապահովագրության մեխանիզմը, որի արդյունքում պետության միջամտության հարկ չի առաջանա, ոչ էլ այդ աջակցությունից գոհ կամ լինելու հարց կառաջանա:
Նա բարձրացրեց գյուղացիների վարկերի հարցը և նշեց, որ այս աջակցությունը դարման չի դառնում այն ցավին, որը բուժելու համար այս միջամտությունը արվում է, քանի որ մտահոգություն ունեն այդ առումով: Նախարարի պաշտոնակատարը պարզաբանեց, որ կալանք չի գումարվում, և հայ փոստը ուղիղ վճարել է գյուղացիներին:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.