
Հուսով եմ՝ լավ տրամադրություն ունեք, գոհ եք, որ ԱԺ-ն մեր կառավարությանը վստահության քվե է տվել: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ Ազգային ժողովում հաստատվեց կառավարության ծրագիրը, եւ մենք, ինչպես պայմանավորվել ենք, միջոցառումների ցանկ պետք է հաստատենք, որը բխում է կառավարության ծրագրից»,-ասաց Փաշինյանը:
Նա կոչ արեց, որ մեկ շաբաթյա ժամկետում յուրաքանչյուր նախարարություն ներկայացնի միջոցառումների ծրագիր եւ հաջորդ նիստին փորձեն հաստատեն այն:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագիրն ընդունվեց 62 կողմ, 39 դեմ ձայներով: