Զբոսաշրջիկներով ավտոբուսը շրջվել ու վերադարձել է Վրաստան՝ վատ ճանապարհների պատճառով. Փաշինյանը հանձնարական տվեց

Կառավարության նիստին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-31-ին Վրաստան իրականացված պաշտոնական այցը շատ հաջող և արդյունավետ գնահատեց։ Նա ասաց՝ համոզված է, որ հայ-վրացական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացվեն, բայց վարչապետը ընդգծեց մեկ այլ խնդիրը, որի մասին իմացել է Թբիլիսիում։ «Ինձ Թբիլիսիում մեկը մոտեցավ և ասաց, որ զբոսաշրջիկների ավտոբուսը Բագրատաշենի անցակետով մտել է Հայաստան և 30-40 կմ-ից հետո շրջվել, վերադարձել է Վրաստան։ Ավտոբուսի վարորդն ասել է, որ այս ճանապարհներով չի շարունակի վարել։ Տրանսպորտի նախարարից ուզում եմ տեղեկանալ, թե ճանապարհների վերանորոգման ինչ ծրագրեր կան»,-հարցրեց վարչապետը։ Ի պատասխան, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ասաց, որ Իջևան - Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուսումնասիրությունները կատարված են, և առաջիկա երկու օրերի ընթացքում արդեն 17․8 կմ ճանապարհի շինարարությունը կսկսվի։  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.