Չենք կարող ասել, որ ըդներքը փակում ենք և չենք օգտագործում, բայց․․․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստի ավարտին նշեց, որ հանձնարակական է տվել ստուգումներ անցկացնել մետաղական հանքերով զբաղվող կազմակերպություններով, թվով 28 կազմակերպությունում է այն իրականացվելու: Ստուգումները պիտի անցկացվեն՝ պարզելու համար շրջակա միջավայրին, պետական շահերին ու բնակչության առողջությունը կանխելու վտանգների հայտնաբերման ու վերացման համար: Փաշինյանը հորդորեց հանրապետական գործադիր մարմիններին օժանդակել տեսչական մարմիններին ստուգումներ անցկացնելիս: «Պետք է հանքարդյունաբերությունը համապատասխանեցվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և այստեղ երկրորդ տարբերակ ուղղակի չկա, և ես կարծում եմ, որ բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինն ու կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկեն, որ այս ստուգումները թափանցիկ լինեն, ընդգրկվեն մասնագետները»,-ասաց Փաշինյանը, ապա շարունակեց. «Մենք չենք կարող ասել, որ ըդներքը փակում ենք և չենք օգտագործում, բայց չենք կարող թույլ տալ, որ այն լինի օրենսդրությանը չհամապատասխանող ձևով»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.