
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության նիստին հանձնարարեց ստուգումներ անցկացնել մետաղական հանքերով զբաղվող կազմակերպություններում. դրանք իրականացվելու են թվով 28 կազմակերպություններում:
Նա նշեց, որ ստուգումները պիտի անցկացվեն՝ պարզելու համար շրջակա միջավայրին, պետական շահերին ու բնակչության առողջությունը կանխելու վտանգների հայտնաբերման ու վերացման համար: Փաշինյանը կոչ արեց հանրապետական գործադիր մարմիններին օժանդակել տեսչական մարմիններին ստուգումներ անցկացնելիս:
«Պետք է հանքարդյունաբերությունը համապատասխանեցվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և այստեղ երկրորդ տարբերակ ուղղակի չկա, և ես կարծում եմ, որ բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինն ու Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկեն, որ այս ստուգումները թափանցիկ լինեն, ընդգրկվեն մասնագետները:
Մենք չենք կարող ասել, որ ընդերքը փակում ենք և չենք օգտագործում, բայց չենք կարող թույլ տալ, որ այն լինի օրենսդրությանը չհամապատասխանող ձևով»:
Վարչապետը բնապահպաններին, ակտիվիստներին, լրագրողներին կոչ արեց համագործակցել Բնապահպանության նախարարության հետ: