Արտահերթ ընտրությունները առաջնահերթություն են մեզ համար. Նիկոլ Փաշինյան

Արտահերթ ընտրությունները առաջնահերթություն են մեզ համար։ Այդ մասին այսօր՝ մայիսի 21-ին լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր կառավարության անդամները երդում են տվել նախագահական նստավայրում։ Նախագահ Արմեն Սարգսյանը հաջողություն մաղթեց կառավարության անդամներին եւ շնորհավորեց, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, թե շատ կարեւոր նշանակություն ունի արարողության հանդիսավոր բնույթը եւ ժողովրդի առջեւ երդվելու արարողությունը։ Խոսելով արտահերթ ընտրությունների մասին՝ վարչապետը նշել է. «Արտահերթ ընտրությունները առաջնահերթություն են մեզ համար, բայց դա չի նշանակում, որ երկարաժամկետ եւ կարճաժամկետ ծրագրեր չեն լինելու։ Կառավարությունն ունի եւ ունենալու է երկարաժամկետ ծրագրեր։ Ի վերջո, այդ արտահերթ ընտրություններին այսդ կառավարությունը հանդես է գալու, թե ինչ ֆորմատով, այլ հարց է»։ Կոռուպցիոն բացահայտումների մասին դիտարկմանը, արդյոք ԱԱԾ պետն ունի վարչապետի «դաբռոն», վարչապետը պատասխանել է. «Պետք է հին բառապաշարից հրաժարվենք, դառբո եւ այլ բառերը հարիր չեն մեր կառավարության գործունեությանը։ Եւ ԱԱԾ-ն եւ մյուս մարմինները պետք է լիարժեք կատարեն իրենց գործառույթները։ ԱԱԾ տնօրենն արել է հայտարարություններ, երբ կլինեն կոնկրետ գործողություններ, հանրությունը կիրազեկվի։ ԱԱԾ տնօրենը պարբերաբար զեկուցում է եւ ես ընդհանուր առմամբ տեղյակ եմ»։ Ավելին, Փաշինյանն ընդգծել է, թե որեւէ բան չի փոխվելու, եթե նույնիսկ բացահայտվի, որ իր ընտանիքում լինեն նման մարդիկ։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.