Ո՞ր դեպքում Փաշինյանը կարող է հանդիպել Սերժ Սարգսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ չի պատրաստվում հանդիպել: Այս մասին նա նշեց այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: «Հնարավոր միակ տարբերակը, որտեղ տեսականորեն հնարավոր է, որ հանդիպենք, դա Ղարաբաղի հարցի հետ կապված որոշակի ինֆորմացիայի ստացման անհրաժեշտությունը կարող է լինել»,-ասաց Փաշինյանը: Հարցին, թե արդեն նման պայմանավորվածություն կա՞, նա արձագանքեց. «Նման բան չի նախատեսվում: Ես տեսական հնարավորության մասին էի ասում»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.