Կրակմարիչ դնելու պարտադրանք չի լինելու. լուրերը ճիշտ չեն. ՀՀ վարչապետ

Կրպակատերերի առջեւ կրակմարիչ դնելու պարտադրանք չի լինելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության նիստի վերջում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Լուրեր են տարածվել, թե կրպակատերերը պետք է կրակմարիչներ ձեռք բերեն ու տեղադրեն: Դժվար է ասել, թե այս լուրերն ինչ ծագում ունեն, բայց ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնել, որ առեւտրային կենտրոններում հակահրդեհային մակարդակը պետք է բարձրացվի, բայց դա որեւէ կապ չունի անհատ ձեռներեցների վրա որեւէ լրացուցիչ բեռ դնելու հետ: Մենք որեւէ կրակմարիչ դնելու պարտադրանք չենք դնում: Թե ինչ պրոցեդուրաներ կան, դրանք պետք է կապված լինեն սեփականատերերի հետ, ու այստեղ էլ պետք է առաջնորդվենք համագործակցելու, ոչ թե տուգանելու սկզբունքով»,-հայտարարեց Փաշինյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.