Կոռումպացված չէ . Փաշինյանը բացատրել է Օսիպյանի նշանակումը

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում մեկնաբանում էր ոստիկանության պետի պաշտոնում Վալերիյ Օսիպյանի նշանակումը: Վարչապետի խոսքով՝ իր համար կարևոր առաջնահերթություններից էր այն, որ Վալերիյ Օսիպյանը «ներսի մարդ» էր, վաղուց աշխատում էր համակարգում, սակայն միևնույն ժամանակ «կլանային» աշխատող չէր, և որ ամենակարևորն է՝ կոռումպացված անձ չի եղել: «ՀՀ օրենսդրության համաձայն՝ ոոստիկանապետի պաշտոնում, ըստ էության, պետք է նշանակվի համակարգի ներսի մարդ, ընդ որում՝ բարձր պաշտոնյա: Հնարավոր չէ դրսից մարդ բերել և նշանակել այդ պաշտոնում: Օրենսդրության տրամաբանությունն է այդպիսին»,- նշեց վարչապետը: Ուստի, ըստ Փաշինյանի, ընտրությունը կանգ է առել իր համար լավագույն տարբերակի՝ Վալերիյ Օսիպյանի վրա: «Վալերիյ Օսիպյանը երկար ժամանակ, ըստ էության, զբաղվել է փողոցներում սևագործ աշխատանք անելով: Նա այդ դիրքում հայտնվել է, որովհետև որևէ կոռումպացված, կլանային համակարգի մաս չի կազմել, իսկ վերոնշյալ համակարգի ներկայացուցիչները կարողացել են իրենց հովանավորյալների շնորհիվ այդ աշխատանքից խուսափել: Իսկ ինձ համար ամենակարևորը եղել է հենց չկոռումպացվածությունը»,- ընդգծեց Փաշինյանը: Փաշինյանն ուղիղ եթերի ընթացքում հայտնեց նաև, որ ընտանիքի հետ միասին տեղափոխվելու է ապրելու կառավարական առանձնատուն: «ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը։ Եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, կարող է սիմվոլիզմ լինել, թե ՀՀ-ում վարչապետ չկա»,- ասաց վարչապետը:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.