Ընդունվեց ԵԱՏՄ-ում բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու նախագիծը

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին նախագիծը: Նա նշեց, որ նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու հնարավորությունը: «Որոշման նախագիծը համապատասխան ընթացակարգով համապատասխանեցված է: Խնդրում ենք հաստատել»,-նշեց Նալբանդյանը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ համարում ենք ընդունված:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.