Վաչե Գաբրիելյանը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Վաչե Գաբրիելյանը վարչապետին ներկայացրել է գագաթնաժողովի օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացումն ու անդամ պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.