Շնորհավորում եմ վարչապետին, նրան և հաջորդող բոլոր վարչապետներին մաղթում եմ լավ արդյունքներ, անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված. Կ. Կարապետյան

ՀՀ վարչապետի պաժտոնակատար Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, տեղեկացնելով, որ այսօրվանից դադարեցնում է լիազորությունների կատարումը և շնորհավորել է նոր վարչապետին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ քաղաքացիներ, Այսօրվանից ես դադարեցնում եմ Վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը։ Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել քննադատության, ոգևորիչ խոսքերի և աջակցության համար։ Շատ հետաքրքիր և պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կառավարության մեր թիմին։ Չափազանց պարկեշտ և հայրենասեր մարդկանց թիմ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ժամանակահատվածում պետական համակարգ մուտք գործած պրոֆեսիոնալ, անկաշկանդ, համարձակ և էֆֆեկտիվ երիտասարդներին։ Շնորհավորում եմ նոր Վարչապետին։ Վարչապետին և հաջորդող բոլոր վարչապետերին անկեղծ մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ, լավ արդյունքներ, անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և միշտ հասկացված լինել ժողովրդի կողմից։ Պատկերացնելով վարչապետի ծանր և պատասխանատու աշխատանքը, որը պահանջում է անհոգ օրերի ու գիշերների բացակայություն, առաջարկում եմ մեր համաքաղաքացիներին, լրագրողներին, սոցիալական ցանցերից օգտվողներին և քաղաքական ուժերին՝ վարչապետին քննադատելիս անել այն առարկայական, անձնականը և ընտանիքը չխառնելով, հակառակը՝ խորհուրդ տալով և ոգևորելով։ Բոլորիդ լավ տրամադրություն, լավ եղե՛ք: Շնորհակալություն»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.