Բաժին : Կառավարություն
Կարեն Կարապետյանի ստորագրած հրամանագրերով՝ Կառավարության մի շարք պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ստորագրած հրամանագրերով՝ մի շարք պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից:
Վարչապետի խորհրդականի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Ալեքսան Հարությունյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Ալեքսան Հարությունյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է հրամանագրում։
Վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Վլադիմիր Հակոբյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Վլադիմիր Հակոբյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է հրամանագրում։
Զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, նրա փոխարեն աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Սարգսյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Վահե Ստեփանյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
2. Արթուր Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»,-ասված է հրամանագրում:
Աշխատանքից ազատվել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Թադևոսյանը:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով`
Զոյա Բարսեղյանին 2018 թվականի մայիսի 10-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից»,-ասված է Կարեն Կարապետյանի ստորագրած հրամանագրում։