ՀՀ վարչապետը «ՎԻՍ» կորպորացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ուղղությունները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ռուսական «ՎԻՍ» կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ Սերգեյ Ռոմաշովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման, ինչպես նաև ջրամբարաշինության ոլորտի ծրագրերում ռուսական կորպորացիայի ներգրավման հնարավորություններին: Վարչապետին են ներկայացվել ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված վերլուծություններն ու դրանց մանրամասները: Կողմերը պայմանավորվել են ստորագրել արձանագրություն՝ աշխատանքային խումբ ու կոմիտե ստեղծելու և ծրագրերի իրականացմանն ուղղված հետագա քայլերը դրանց շրջանակում քննարկելու նպատակով: Վերջինս գլխավորելու է ՀՀ վարչապետը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը կարևորում է ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը և պատրաստ է սերտ համագործակցության ռուսական կորպորացիայի հետ՝ հավելելով, որ այն կարող է դառնալ պետություն-մասնավոր հատված փոխգործակցության լավ օրինակ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.