ՀՀ վարչապետի մոտ քննարկվել են շինարարական աշխատանքների հաշվարկման կարգին վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում մարտի 22-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են գործող գներով շինարարական աշխատանքների հաշվարկման նոր կարգին վերաբերող հարցեր: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը կառավարության ղեկավարին զեկուցել է քննարկումների արդյունքների, գնագոյացման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկությունների ու լուծումների մասին: Վարչապետը  համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին  առաջարկել է համատեղ աշխատել և  ներկայացնել  հատկապես սոցիալական ենթակառուցվածքների՝ միավոր դպրոցի, հիվանդանոցի,  բնակելի շենքի և այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների՝  գործող գներով  հաշվարկման նոր կարգի նախագիծ: Նման հաշվարկները   հիմք կծառայեն պետական և համայնքային  բյուջեների  արդյունավետ պլանավորման համար: Վարչապետն առաջարկել է քննարկումներում ներգրավել նաև  մասնագետների՝ ոլորտում գործող մասնավոր կազմակերպություններից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.