Կառավարությունը տարկետում է տալիս ՀՀ ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի 3 ֆուտբոլիստի

Կառավարության առաջիկա նիստի օրակարգում է  ՀՀ ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի 3 մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալու մասին հարցը: Նախագծում որպես հիմնավորում ներկայացված է, որ Արմեն Վաչագանի Նահապետյանը, Դերենիկ Արսենի Սարգսյանը և Միհրան Վահեի Պետրոսյանը հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության մինչև 19 տարեկանների ազգային հավաքական թիմի  կազմում, և վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել Արմեն Վաչագանի Նահապետյանին, Դերենիկ Արսենի Սարգսյանին, Միհրան Վահեի Պետրոսյանին տարկետում տալ մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.