Կառավարության հավանությանն է ներկայացվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այն ընդգրկվել է կառավարության մարտի 22-ի նիստի օրակարգում: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը: Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության, շրջանակային նոր համաձայնագիրը կարևորվում է նրանով, որ նոր՝ գործընկերային մակարդակի է բարձրացնում ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները և կոչված է դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում։ Այն ավելի ընդգրկուն է և համապատասխանեցվել է երկկողմ հարաբերությունների էությանն ու խորությանը։ «Համաձայնագրի դրույթները համապատասխանում են ինտեգրացիոն այլ ձևաչափերում Հայաստանի ստանձնած պարտավորություններին։ Այն կանոնակարգում է ՀՀ-ԵՄ քաղաքական և տնտեսական բնագավառում երկխոսությունը, ոլորտային համագործակցությունը և առևտրային հարաբերությունները։ Կարևորում և խրախուսում է քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակականության ապահովումը։ Համաձայնագիրը որակապես ավելի ընդգրկուն ոլորտային համագործակցություն է առաջարկում, նախատեսելով մի շարք ուղղություններով համապատասխան մոտարկում ԵՄ չափորոշիչներին»,- նշված է ԱԳՆ-ի եզրակացության մեջ։  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.