Վարչապետը հանձնարարեց ապահովել էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրմանն ուղղված անհրաժեշտ պայմաններ

Կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված ժամանակացույցով Առողջապահության նախարարությունում իրականացվում են էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքները։  Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այս փուլում անհրաժեշտ է ապահովել քաղաքային և մարզային ենթակայությամբ գործող բոլոր բժշկական կազմակերպությունների ինտեգրումը էլեկտրոնային առողջապահական համակարգին: Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման, Առողջապահության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց 15-օրյա ժամկետում քաղաքային և մարզային ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ` օգտատերերի համացանց մուտք գործելու և էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն կառավարության աշխատակազմ։  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.