Լիբանանցի ներդրողները հետաքրքրված են Կարեն Կարապետյանի առաջարկություններով

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Բեյրութ ոսկե հնարավորություն է լիբանանցի ներդրողների համար՝ մուտք գործելու հայկական շուկա: Այս մասին ՀՀ վարչապետի այցի արդյունքներով գրառում է կատարել Gardenia Lebanese Farms LLC ընկերության հիմնադիր Նիկոլա Աբու Ֆայզալը: Նա ընդգծել է, որ Բեյրութում մարտի 13-ի հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանի առաջարկությունները գրավել են լիբանանցի ներդրողների ու գործարարների ուշադրությունը: «Նա գիտակցեց, որ լիբանանցի գործարարները նշանակալի դերակատարություն են ունեցել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի այնպիսի երկրների տնտեսության կառուցման ու զարգացման գործում, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Քուվեյթը, Կատարը և այլն: Նա խորապես հավատում է, որ լիբանանցի գործարարները կարող են նույնն անել նաև Հայաստանում: Նրա խոսքերը համոզիչ էին հանդիպման ներկաների համար: Նա վստահ էր Հայաստանի կարողությունների վրա: Երկրի վարչապետն  առաջարկում է ներդրողներին ներդրումների մեծ թվով խթաններ»,- նշել է Նիկոլա Աբու Ֆայզալը: Նա հիշեցրել է, որ որպես լիբանանցի գործարար՝ արդեն չորս տարի աշխատում է Հայաստանի գյուղատնտեսական սեկտորում և այստեղ գրանցել է հաջողված ու քաջալերող փորձառություն: «Լիբանանը համարվում է Հայաստանի համար ամենակարևոր երկրներից մեկը՝ այստեղ կատարված հաջող ներդրումների ծավալով: Հայաստանում Լիբանանի դեսպանության 2017 թվականի վիճակագրության համաձայն՝ դա կազմում է ավելի քան 500 մլն դոլար»,- ասել է գործարարը՝ հավելելով, թե Հայաստանը բախտավոր է, որ ունի Կարեն Կարապետյանի նման վարչապետ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.