ՀՀ ապագա կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, 3 փոխվարչապետից և 17 նախարարից

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ համաձայն նախագծի՝ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետից և 17 նախարարից։ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ այլևս չի լինելու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը: «Վարչապետը կարող է զրկվել իր լիազորությունները կատարելուց, եթե կորցնում է քաղաքացիությունը, ձեռք է բերում այլ երկրի քաղաքացիություն կամ էլ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներն է խախտել։ Վարչապետը նաև կարող է զրկվել իր լիազորություններից, եթե ընտրվելուց հետո 5-օրյա ժամկետում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ չներկայացնի»,- ընդգծեց Հարությունյանը։ Հստակեցվել է նաև կառավարությանը, նախարարություններին և վարչապետին ենթակա մարմիններ շրջանակը: Վարչապետին ենթակա մարմիններն են ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, պետական պահպանության ծառայությունը և պետական վերահսկողության ծառայությունը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.