«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը համապատասխանեցվում է նոր Սահմանադրությանը

Կառավարությունը հավանություն տվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ արդարադատության նախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցնել նոր Սահմանադրությանը: «Օրինագծերով սահմանվել են հանձնաժողովի կազմը, անդամներին ներկայացվող պահանջները և լիազորությունների դադարման ու դադարեցման հիմքերը և կարգը, ինչպես նաև հանձնաժողովի լիազորությունները, նախատեսվել են հանձնաժողովի կողմից մշտադիտարկման միջոցով հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կառուցակարգեր»,- ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքով, փոփոխվել են նաև Հեռուստառադիոընկերության խորհրդի կարգավիճակը, սահմանվել են խորհրդի կազմավորման կարգը, խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները և հստակեցվել են խորհրդի իրավասությունները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.